ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

1.  Եթե բարեգործական կամ բնապահպանական ծրագրերով եք հետաքրքրված  (կամ մոդայով, արվեստով, բիզնեսով և այլն․․․) ապա կարող եք մեր այդ ոլորտից ստանալ՝
Աշխատանքի առաջարկներ
Միջոցառումներին մասնակցելու առաջարկներ
Ակցիաներ և Զեղչեր

2․ Կարող եք անվճար ծառայություններից օգտվել։ Այդ ցանկին ծանոթանալու համար պետք է այս խմբի անդամ լինեք։ Եթե արդեն խմբի անդամ եք, ապա սեղմեք այստեղ և կարդացեք մեկնաբանությունները։ 

3.  <<Արմակա>>յի վճարովի ծառայություններից օգտվելու դեպքում Ձեր հաշվին առնվազն 10% գումար է կուտակվում, որի մնացորդի վրա ամսական 1% է ավելանում։
Հաշվին առկա ողջ գումարը կարող եք այլ անձանց փոխանցել կամ կանխիկացնել ամսական 3%-ի չափով։ 
Եթե չեք կանխիկացնում, այդ %-ը իրար է գումարվում և հետո միանգամից կարող եք կանխիկացնել։

ՍԿԻԶԲԸ՝
1. Պետք է գրանցվեք <<Արմակա>>յի կայքում։ 
2. Կայքում բացված Ձեր ID հասցեն նամակով ուղարկում եք ՀՀ-ում գործող <<Արմակա>>յի գլխավոր էջին։
* Այդպես հաստատում եք համագործակցելու սկիզբը որից հետո այդ պրոֆիլով եք նամակներ ստանալու։ 

ԱՎԱՐՏԸ՝
Գործընկեր — Գործընկերը կարող է ցանկացած ժամանակ դադարացնել «Արմակա»-յի հետ եղած համագործակցությունը առանց որևէ տուժ տուգանքների։ 
* Եթե գործընկերը այլևս չի կարող օգտվել իր պրոֆիլից (քանի որ անհայտ կորած է ճանաչվել, անմեղսունակ է կամ մահացել է) ապա իր իրավահաջորդները համապատասխան կարգով  <<Արմակա>>յին դիմելուվ, կարող են այդ օգտատիրոջ  հաշվին տիրապետել։

Արմակա — <<Արմակա>>ն կարող է դադարացնել արտոնությունները, եթե գործընկերոչ հաշվին կուտակված ողջ գումարը 1 ամսում 990դրամից պակաս է լինում։ Սակայն դա պարտադիր չէ և հարգելի պատճառների դեպքում, գործընկերը կարող է գումար չկուտակելով շարունակել արտոնություններից օգտվելը։
* Համագործակցությունը կարող է նաև դադարացվել, եթե գործընկերը հասարակության համար վնասակար գործունեություն է ծավալում (խարդախություն, այլասերման կամ բռնության քարոզ և այլն):

Արտոնություններ։
1․ Կառույցները կարող են մեր միջոցով մեծացնել իրենց շահույթը։ Մեր հետ համագործակցող կառույցների կողմից առաջարկվող ծառայությունները ներկայացվում են <<Արմակա>>յի գլխավոր սայտում և սոց․ կայքերում այդ ամենը գովազդվում է: Իսկ օգտատերերը շահավետ առաջարկներ են ստանում, այդ ծառայություններից օգտվելու համար։
2․ Կարող են դիմել հովանավորում (ներդրումներ) ստանալու համար։ Դիմելուց հարկավոր է հստակ նշել թե ինչի դիմաց ի՞նչ է առաջարկվում։
Օրինակ՝ Ես զբաղվում եմ այսինչի արտադրությամբ, ինձ այս այս հարցերում օգնություն է հարկավոր, որի դիմաց պատրաստ եմ տալ այսին բանը (բաժնեմաս, ապրանքատեսակ և այլն․․․)։
<<Արմակա>>յի խորհուրդը կուսումնասիրի առաջարկը, և Ձեր կողմից նշված կոնտակտային միջոցներից մեկով կապի դուրս կգա։ 
* Մանրամասների համար գրեք <<Արմակա>>-յի գլխավոր էջին։